Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել պայուսակի արտադրամասի վերաբերյալ՝ նշելով, որ դա տնտեսական հեղափոխության օրինակ է: «Սկսել ենք 5 աշխատողով, ամսական մոտ հարյուր պայուսակ էինք կարում: Հիմա արդեն 25 աշխատող ունենք, արտադրում ենք 2000-ից ավելի պայուսակ»,- ասում է «Արտիս» ընկերության համահիմնադիր Իսմենե Համբարձումյանը: