Search
Close this search box.

«Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լսեցի՞ք Փաշինյանի ելույթը: Փաստորեն թավշյա հեղափոխությունը վերականգնել է ժողովրդավարությունը Հայաստանում: Հիմա մի քանի հարց իրեն… Երբվանի՞ց է պատգամավորներին շանտաժի ենթարկելն ու սպառնալը ժողովրդավարություն համարվում: Եթե ասֆալտին փռելը, վզից բռնելը, պատերով տալը ժողովրդավարության ցուցիչներ են, ուրեմն Բերիան ու Գեբելսն էլ ժողովրդավարության հայրերն են: Փաստորեն Նիկոլի Հայաստանում դատավորներին ու քաղաքական ընդդիմախոսներին սպառնալը և ցուցումով մարդ բռնելը ժողովրդավարության հաղթանակ է համարվում: Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի պաշարումը, և գործադիրի կողմից օրենսդիր իշխանության աշխատանքներին միջամտելը դեմոկրատիայի նվաճումն են՝ ըստ մերօրյա Ջեֆերսոնի: Ելույթից ակնհայտ էր, որ Փաշինյանը շատ է ոգևորվել դեկտեմբերին ստացած 70% քվեներից… Հիշեցման կարգով ասեմ, որ Տեր-Պետրոսյանը գրեթե 85% էր ստացել, բայց 1 տարի անց լեգիտիմություն գրեթե չուներ: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի:

Հ.Գ. Արցախյան կարգավորման անդրադարձը ելույթում շատ զգուշավոր էր: Բա ո՞ւր մնաց մեր դուխով վարչապետի հպարտ ու խրոխտ տեսակետը…»:

Please enter a valid URL