Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբ Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։
Նշված նյութերը նախապատրաստվել են երեկ՝ մարտի 4-ին, Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։
Կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա Ա. Մ.-ն, ում մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն։