Ռուբենը ազգին թաքնված երազ է տվել, իսկ նրանք փորձել են այն գողանալ:
Այսօր ներքին թշնամին, խեղաթյուրելով Ռուբենի բառերը պահանջ է դնում:
ԱԱԾ-ը պետք է զբաղվի Ռուբեն Հախվերդյանով:
Տեղին է հիշել Սերժ Սարգսյանի խոսքերը՝ «իյա, ի՞րոք» :
Վստահ եմ՝ հայ ժողովուրդը, որի անբաժանելի մասն է նաև Արցախը չի տրվի սադրանքին:
Վերջ ի վերջո, Ռուբեն Հախվերդյանը՝ մեր ազգի սիրված, մի քիչ խենթ մաեստրոն պատասխանատու կարող է լինել իր խոսքերի համար, այլ ոչ թե նրա համար, թե ինչպես են դա հասկանում ՝ Հայաստանը և Արցախը թալանած, ազգային արժեքները ոչնչացնել փորձած, հայի վրա կրակած օտարածին ռեժիմի մնացորդները:
Իրոք, հեղափոխության թավիշը շատերը թուլություն են ընդունել:
Այն, որ դեռ քայլում են մայր հողի վրա, նրանք նորից դիտարկում են, որպես անպատժելիության պատրանք:
Հայի վրա կրակելուց հետո, հիմա էլ փորձում են ապականել մեր՝ հայ ազգի երգահանին, բոլորիս կողմից սիրված Հախվերդյանին:
Ասեմ բոլոր այդպես մտածողներին:
Ռուբենը ազգին թաքնված երազ է տվել, իսկ դուք փորձել եք այն գողանալ:
Ասեմ ձեզ՝ սա էլ չի ստացվի:
Արտակ Գալստյան