Search
Close this search box.

Դատարանը վարույթ չի ընդունել Մանվել Գրիգորյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանի հայցադիմումն  ընդդեմ Սիլվա Համբարձումյանի դատարանը վարույթ չի ընդունել։, տեղեկացնում է  «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Դատարանը որոշել է վերադարձնել հայցադիմումը՝ նշելով, որ  հայցվորի կողմից չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ այս գործով հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանող Սիլվա Հարությունի Համբարձումյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Սեկտորի Գրիգորյանից վիրավորանքի համար, ինչպես նաեւ՝ պարտավորեցնել պատասխանող կողմին hraparak.am կայքի միջոցով տարածել հրապարակային հերքում զրպարտության վերաբերյալ: Այսինքն՝ ներկայացվել են մեկից ավելի պահանջներ, բայց  վճարվել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք դրանցից միայն մեկի համար։

 

Please enter a valid URL