Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում` ծանոթանալու տեղի առողջապահական խնդիրներին, ինչպես նաև համատեղ լուծման ուղիներ փնտրելու: Նշենք, որ այցը կազմակերպվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հրավերով:
Եռօրյա այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպելու է Արցախի Հանրապետության պետական նախարարին, առողջապահության և պաշտպանության նախարարներին:
Միաժամանակ, Արսեն Թորոոսյանն այցելելու է շրջանային բժշկական կենտրոններ և զինվորական հոսպիտալներ: