«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վովա Գասպարյանի ժամանակ ոստիկանները մարդկանց ոչ միայն անտեղի գրկում ու տանում էին, այլև ճանապարհին նաև ծեծում էին: Հիմա Գասպարյան Վովայի նախկին օգնականը, ով այն ժամանակ ապահովում էր այդ բռնությունների PR կողմը, վայնասուն է բարձրացրել, քանի որ երիտասարդներն իրեն գրկած, առանց ծեծելու մի մայթից մյուսն են տարել: Բռնությանը դեմ եմ, բայց հուսամ, որ այդ երիտասարդը գոնե մոտավորապես հասկացավ, թե ինչ գործողությունների PR-ն էր ապահովում»: