«Ռեստարտ»-ը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են նախաձեռնության անդամները Նարեկ Մալյանի ոտքերից ու ձեռքերից բռնած տանում դեպի աղբարկղը: Միջադեպի վայր հասած ոստիկանները կանխել են ընթացքը:
Ավելի վաղ Դավիթ Պետրոսյանը հայտնել էր, որ Մալյանին չեն ծեծել, չեն վիրավորել ու չեն հայհոյել: