Երեւանի պետական համալսարանը Բաց հասարակության հիմնադրամից (Սորոս) 1998-2017թթ. ընթացքում ստացել է 664,655 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ուսանող Ռուբեն Բանուչյանը:
«Թեև թեմային բազմիցս անդրադրձել են շատերը, և շատ շատերիս համար «գրանտակեր» արտահայտությունը ցուցիչ է դարձել, ասենք ինչ-որ մեկի, ինչ-որ հայրենասեր հորջորջվողի գաղափարական սնանկությունը չափելու համար, այնուամենայիվ վերջին շրջանում թեման այս կրկին ակտիվացել է։ Որոշ մարգինալ միավորումներ, որոնց գոյության իմաստավորումը սկսվում և ավարտվում է մանր-մունր կարիերիստական սանդուղքների վրա, որոնք այս անգամ էլ դուրս են եկել իրենք իրենց դեմ, որոնց կռիվն իրենց հագուստի հետ է, չես էլ հասկանում՝ թե լավ այս երիտասարդների ասելիքը ո՞րն է, այս անգամ էլ փորձու՞մ են ստվերել իրենք իրենց։ Բացատրեմ թե ինչպես։ Բանն այն է, որ ամիսներ շարունակ ցեխ էր շպրտվում Ռեստարտ նախաձեռնության վրա, սկզբում՝ ռեկտորը, հետո նրան սպասարկող հիշյալ մանր-մունր մարգինալ միավորումներ: Փորձում էին հասկանալ թե որն է Ռեստարտի ֆինանսավորման աղբյուրը։
Եվ այդ հսկայական կառույցում, որն ի դեպ ունի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչութուն, տևական ժամանակ է չկար մեկը, որ կկարողանար օգտվել բաց աղբյուրներից, պարզելու համար թե որտեղից են գոյանում նախաձեռնության միջոցները։ Եվ ահա, մի հունվարյան ցրտաշունչ օր, առավոտյան աչքերը բացելիս մի երտասարդ ստանում է հաղորդագրություն, կցված էկրանակադրով (screenshot), որում սևով սպիտակին գրված է տրամադրվող դրամաշնորհի չափը (20.000 USD) և նպատակը։ Դե իսկ դրամաշնորհն այդ հատկացրել էր Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստան (հիմնադիրը Ջորջ Սորոս) կազմակերպության կողմից։ Հոգեխանգարմունքի դրվագները չնկարագրեմ, այստեղ կարող եք լսել «Լավ Էլի» խմբի «Հոգեխանգարմունքի սեմինարներ» երգը։ Հիմա դառնանք այն պնդմանը, թե ինչպես են իրենք իրենց դեմ դուրս եկել։ Ենթադրյալ չարիք հանդիսացող այս հիմնադրամի ազգակործան գործունեության դեմ ուղղված կատաղի պայքարում այս միավորումները կարծես մոռացել են, և կամ այն անձը, որ երիտասարդին ուղարկել էր էկրանակադրը, միտումնավոր չի ուղարկել Մայր բուհի, կրթության տաճարի համագործակցությունն ապացուցող մյուս կադրերը։ Դե ոչինչ, բաց աղբյուրներից օգտվել սովորել են բոլորովին վերջերս, թեպետ իրենց շարքերում ունեն մարդիկ, որոնք տարատեսակ դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների կողմից կազմակերպված բազում սեմինարների են մասնակցել, այդ թվում՝ փաստերի ստուգման և բաց աղբյուրներից օտգվելու հմտություներ թեմաներով։ Ինչևէ, ստացվում է, որ այս մարդիկ մի կողմից իրենց նույնացնելով ԵՊՀ-ի հետ, այն ընկալելով իբրև ազգային արժեք, ամեն հնարավորը անում են, որպեսզի ազգակործան հիմնադրամները մուտք չունենան իրենց մոտ, մյուս կողմից իրենք են սնվում այդ հիմնադրամից։ Թե որքանով է սա բարոյական, թողնում եմ ձեզ։ Ինչպես դասականն էր ասում, մեր կռիվը ձեր քաղաքական պապաների հետ է, ոտքի տակ մի ընգեք։ Մի ուրիշ դասական էլ ասում էր, կմաշենք ձեզ, ուղղակի կմաշենք։
Հարցի տղայական կողմը։ Այստեղ իրավիճակը շատ կարճ նկարագիր ունի։ Այս հարթակում մեկը կա, հաճախ է հոգին փառավորվում, մեկ-մեկ կարծում է, թե վրան լավ տղու փոշի է նստել, սիգարն անմիջապես կպցնում է ու եթեր մտնում։ Այ, օրինակ մի բան ասելու, մեկ այլ բան անելու, կամ մեկը ասելու, մյուսը պահելու համար, տասնհինգամյա եղբայրս մեր բակում, նրա նմանների բակում, նրանց նշած ցանկացած վայրում կփչացներ, վերջում էլ, որպես ստանալիք հրապարակավ ամեն մեկին մի ապտակ կտար։ Հաստատ կաներ։
Ինչևէ շատ չերակարացնեմ, հրապարակեմ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան կազմակերպության կողմից ԵՊՀ-ի հատկացված դրամաշնորհների ցանկը, սկսած 1998 թվականից։ Վերցրեք պոպկոռնը և հատկապես ուշադիր ընթերցեք թե ինչ նպատակների համար է տրամադրվել ամեն մի դրամաշնորհը։
ԵՊՀ տարածքում այդ հիմնադրամի դեմ պայքարող ենթադրյալ լավ տղերքին որ տեսնեք, ճակատները պաչեք, ասեք՝ մինչև 2017 թ. ձեր նմանը չէր տեսել էդ շենքը։ Լավ տղա են, կասեք թող գնան ճշտեն, տեսնեն էդ աթոռներին, որ նստում են, հո՞ պատահաբար Սորոսի հիմնադրամի միջոցներով չի գնված։ Լավ տղա են կասեք, որ գիրք են վերցնում գրադարանից թող ճշտեն, հո Սորոսի հիմնադրամի միջոցներով տպագրվածը չի։ Լավ տղա են էլի, չկպնեն մի բանի փչանան…
Եվ այսպես
1998-07-15՝ 30 000 USD
Արտադրել և հրատարակել 5 դասագիրք։
1998-12-27՝ 12 000 USD
կատարելագործել գրադարանի հավաքածուն սոցիալական և բնական գիտությունների նոր հրատարակություններով, ինչպես նաև ձեռք բերել գրադարանային նյութեր քաղհասարակության թեմաների լայն շրջանի մասին։
1999-07-15՝ 21 450 USD
Կլինիկական օրինական կրթական միավորման հիմնադրում Երևանի պետական համալսարանի Իրավունքի բաժնում։
1999-12-08՝ 4 946 USD
«Խոսքի ազատության և զանգվածային լրատվության կանոնակարգում» դասընթացի զարգացում և կիրառում ԵՊՀ-ի Իրավունքի բաժնում։ Դասընթացը կներդրվի ուսումնական պլանի մեջ և կանոնավոր կերպով կդասավանդվի ապագայում։
2001-12-14՝ 15 980 USD
Համակարգչային գնահաման նպատակով հիմնական ծրագրային գործիքների զարգացման համար, WebCT տեխնոլոգիայի վրա հիմնված CD ROM դասընթացների զարգացում և ստեղծում Կենսաբանության և Քիմիայի վերաբերյալ, յուրաքանչյուր դասընթացի համար 300 օրինակ CD-ների արտադրություն, հասարակական դպրոցների և համակարգչային դասր ունեցող դպրոցների 64 ուսուցիչներին ծանոթացման դասընթացներով ապահովումը, Էլեկտրոնային արտադրության դասընթացի կենտրոնի և Երևանի ճարտարագիտական համալսարանի յուրաքանչյուր դասի դասընթացավարների համար ապահովել մասնագիտական վերապատրաստումներ։
2002-12-29` 32 760 USD
Հետևյալ նպատակաների համար՝ դատական ընթացակարգերի համար կատարելագործել մեթոդաբանությունը, էթիկական կրիտերիաները և կարգավորող մեխանիզմները, Մագիստրատուրայի մի խումբ ուսանողներին սովորեցնել առաջին ատյանի երկու դատարաններում և Վերաքննիչ դատարանում անցկացնել 2 մոնիտորինգ տրված մեթոդոլոգիայով և կազմված հարցաշարով։ Առաջին մոնիտորինգի արդյունքները պետք է ներկայացվեն Դատարանների նախագահների խորհուրդ նկատված թերությունները վերացնելու առաջարկների հետ միասին։ Երկրորդ մոնիտորինգը պետք է անցկացվի տրված առաջարկների կիրառումից հետո։ Վերջնական զեկույցը պետք է ստեղծվի և քննարկվի Դատարանների նախագահների խորհրդում։
2002-12-09՝ 28 901 USD
Հետևյալ նպատակներով՝ շարունակել կատարելագործել ուսանողների պրակտիկ հմտությունները, կատարելագործել կլինիկական ուսումնական պլան, պատրաստել ուսումնական ձեռնարկներ, որոնք կնեռառան կլինիկական դասընթացների համար ձևավորված ֆիլմեր, ԵՊՀ կլինիկոսների կողմից անցկացվող դասընթացների կազմակերպում նախատեսված Հայաստանի այլ համալսարանների կլինիկական ուսուցիչների և անձնակազմի համար օգտագործելով Կլինիկայում ձևավորված նյութերը և ձեռնարկները, շարունակել կատարելագործել «Իրավունք բոլորի համար» կլինիկական ծրագիրը և նպաստել դպրոցական ուսուցիչների մասնակցությունը կլինիկական ծրագրերում, ինչպես նաև նպաստել նրանց ուսուցման փորձին կազմակերպելով դասընթացներ և սեմինարներ Կլինիկայում պարբերաբար, բնակչության խոցելի խմբերին մատուցել լեգալ ծառայություններ։ Կլինիկան պետք է նպաստի Իրավունքի ֆակուլտետի հետ միասնական կրթական ծրագրերին ներառելով ոչ-կլինիկական դասախոսների և ուսանողների Կլինիկայի աշխատանքներում Կլինիկայի օրինական ծրագրի ներառման համար համալսարանի ծրագրերի շրջանակներում, նպաստել ֆոնդի բարձրացման գործունեությունները ապագայում այլ դոնորներից համաֆինանսավորում փնտրելու նպատակով և սկսել աշխատել այլ համալսարանների հետ սահմանված վճարային հիմունքներով Կլինիկայի ֆինանսական կայունությունն ապահովելու համար և շարունակել Կլինիկաների հետ տարածաշրջանային համագործակցությունը ինֆորմացիայի և փորձի կիսման համար։
2002-12-28 7 000 USD
Հետևյալ նպատակներով՝ կրթական գործընթացում բարելավել մենեջմենթային համակարգը և վերահսկել կրթության որակը ԵՊՀ-ում անցկացնելով սոցիոլոգիական հարցում ԵՊՀ-ի բոլոր բաժիններում 2002-2003 ակադեմիական տարվա որակի և մեթոդոլոգիայի վերաբերյալ, կատարելագործել մնացորդային գիտելիքների համակարգչային գնահատման մեթոդոլոգիան և ստեղծել առարկաների ու ԵՊՀ անձնակազմի դասակարգում։
2002-08-30
2 նոր դասընթացների զարգացում՝ 1) Հեքիաթաթերապիայի թեորիա և պրակտիկա և 2) Հերոնոպոպիկոլոգիա։ Դասընթացները կփորձարկվեն ԵՊՀ-ի Հոգեբանական վերապատրաստման կենտրոնում (20 ուսանողների համար) և Գրիգոր Զոհրապ համալսարանի մագիստրատուրայի 40 ուսանողների համար՝ յուրաքանչյուր դասընթացից 36 ժամ
2003-09-30 4 990 USD
Նոր՝ «Հանդուրժողական գիտակցության հոգեբանություն» ակադեմիական դասընթացի զարգացման և կիրառման համար։ Դասընթացը կներառվի ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության բաժնի ուսումնական պլանի մեջ (ժամերի ամբողջական քանակը՝ 60)
2004-12-21 73 386 USD
Միջնակարգ դպրոցներում կրթական գործընթացի ընթացքում տեղեկատվական տեխնոլորգիաներն աջակցելու համար օժանդակող գործիքների զարգացման և կիրառման համար, 9-րդ և 10-րդ դասարանների համար Ինֆորմատիկայի էլեկտրոնային բովանդակության զարգացում և ստեղծում, 5-րդ դասարանի համար Հայոց պատմություն, վիրտուալ լաբորոտորիա Կենսաբանության 9-րդ դասարանի համար որպես շնորհ, վիրտուալ լաբորոտորիա որպես շնորհ 7-րդ դասարանի ոչ օրգանական քիմիայի համար հիմնված TeachArm տեխնոլոգիայի վրա, յուրաքանչյուր դասընթացի համար 300 օրինակ CD-ների արտադրություն, հեռահար ուսուցման և eLearningServer3000 շրջանում ներդրման համար դասընթացների զարգացում, առարկայական ուսուցիչների և դասընթացավարների դասընթացների համար ծանոթացման դասընթացների նախապատրաստում (Կրթության ազգային ինստիտուտի 11 ճյուղերից 144 մարդ և 25 bearing-point դպրոցներ)
2004-12-15 32 280 USD
Հետևյալ նպատակներով՝ շարունակել կատարելագործել ուսանողների պրակտիկ հմտությունները, կատարելագործել կլինիկական ուսումնական պլանը, պատրաստական ուսումնական ձեռնարկներ, շարունակել զարգացել «Իրավունքը բոլորի համար» կլինիկական տեսարանը և նպաստել Կենտրոն վարչական շրջանի դպրոցների ուսուցիչների մասնակցություն «Իրավունքը բոլորի համար» կլինիկական ծրագրին, ինչպես նաև ներդրում անել նրանց կրթական փորձին կազմակերպելով 2 դասընթաց և սեմինար դպրոցների ուսուցիչների համար «Մարդկային իրավունքը ուսուցման ինտերակտիվ մեթոդների մասին» թեմայով և թիրախավորված աշակերտների համար ուսուցողական տուրեր Երևանի առաջին ատյանի դատարաններ և Կլինիկայում միջդպրոցական բանավեճի մրցույթի անցկացում։ Կլինիկան կշարունակի բնակչության խոցելի խմբերին ապահովել իրավական ծառայություններով։ Կլինիկան պետք է նպաստի Իրավունքի ֆակուլտետի հետ միասնական կրթական ծրագրերին ներառելով ոչ-կլինիկական դասախոսների և ուսանողների Կլինիկայի աշխատանքներում Կլինիկայի օրինական ծրագրի ներառման համար համալսարանի ծրագրերի շրջանակներում, նպաստել ֆոնդի բարձրացման գործունեությունները ապագայում այլ դոնորներից համաֆինանսավորում փնտրելու նպատակով և սկսել աշխատել այլ համալսարանների հետ սահմանված վճարային հիմունքներով Կլինիկայի ֆինանսական կայունությունն ապահովելու համար և շարունակել Կլինիկաների հետ տարածաշրջանային համագործակցությունը ինֆորմացիայի և փորձի կիսման համար։
2004-05-17 13 620 USD
Զարգացման և Իրավագիտության ոլորտում պետության կողից սահմանված կրթական ստանդարտների որդեգրման միջոցով հետագա բարեփոխումների համար, ԵՊՀ-ում Իրավունքի բաժնի Բակալավրի և Մագիստրատուրայի պետության կողմից սահմանված կրթական ստանդարտների զարգացում
2004-05-25 13 685 USD
Հետևյալ նպատակներով՝ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համար կատարելագործել լրագրողական կրթության ստանդարտները։ Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կատարելագործել երկու փաստաթուղթ՝ «Լրագրություն՝ Բակալավրի աստիճանի համար բակալավրի ծրագրի ստանդարտ» և «Լրագրություն՝ Մագիստրոսական աստիճանի համար մագիստրոսական ծրագրի ստանդարտ»։
2004-04-29 12 470 USD
Հետևյալ նպատակներով՝ ծանոթացնել և կատարելագործել կրթական ստանդարտներ հոգեբանության Մագիստրոսական ծրագրի համար հետևյալ 4 մասնագիտացումների համար՝ «Զարգացողական հոգեբանություն», «Սոցիալական հոգեբանություն», «Կլինիկական հոգեբանություն» և «Դատաբժշկական հոգեբանություն»։
2005-05-24 11 915 USD
«Կրթական ոլորտում նոր ՏՏ-ի կիրառում» աշխատանոցի կազմակերպման համար 2005 թվականի Հունիսի 13-17 Երևանում։
2006-07-26 19 940 USD
Հետևյալ նպատակներով՝ հիմնվելով բարձրագույն ուսումնական հաստատություններում ներքին որակավորման ապահովագրման եվրոպական ստանդարտները և ուղենիշները անցկացնել ԵՊՀ-ում ներքին որակավորման ապահովագրման ինքնագնահատական (ուսումնասիրել և գնահատել իրավիճակը), ներկայացնել առաջարկների փաթեթ թե ինչպես բարելավել ներքին որակավորման ապահովագրումը ԵՊՀ-ում, մասնակցել OSIAF-Armenia-ի կողմից կազմակերպված սեմինարներում ներքին որակավորման ապահովագրման մասին՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։
2007-09-25 9 100 USD
ԵՊՀ-ի Իրավունքի ֆակուլտետում ծանոթացման համար «ԵՄ-ում սպառողի պաշտպանության և առողջական ապահովագրություն» միջդիսցիպլինար դասընթացը կատարելագործելու համար, ապահովել նմանատիպ դասընթացների համար մանրամասն ուսումնասիրություն Հայաստանից դուրս համասլարաններում վերջնական կրթական ծրագրի կատարելագործման մոտեցում ձևավորելու համար, վերջանական կրթական ծրագիրը կատարելագործելու համար օգտագործել միջդիսցիպլինար մոտեցումը երաշխավորելու համար դասընթացների համապատասխանությունը ոչ միան իրավաբանների, այլև բժշկական ուսանողների համար, կազմակերպել դասընթացի բովանդակությունն այնպես որ այն համապատասխան լինի իրավական և բժշկական մասնագիտացումների անհրաժեշտություններին և համապատասխան լինի նաև հանրային առողջության և սպառողների պաշտպանության ոլորտներում առկա իրական խնդիրներին, ; ապահովել որակավորված կրթական անձնակազմի առկայությունը դասընթացը դասավանդելու համար առնվազն ԵՊՀ Իրավունքի ֆակուլտետում, ներկայացնել դասընթացը դասընթացների մշտական ցուցակում, որոնք հաստատված են և դասավանդվում են ԵՊՀ Իրավունքի ֆակուլտետում, ապահովել համագործակցություն մարդու իրավունքների փորձագետների հետ և հաշվի առնել նրանց փորձառությունը դասընթացը ձևավորելու գործընթացի մեջ։ Հատուկ ուշադրություն դարձնել մանրամասն մեխանիզմների զարգացմանը, որոնք օգտագործվելու են ուսանողների կողմից փորձարկման շրջանում դասընթացի գնահատման մեջ, ապահովել դասընթացում իրականացված ինֆորմացիայի լայնորեն տարածում, հիմնել խորհուրդ ներկայացված նախագծի մեկ անդամի կողմից, մարդու իրավունքների ՀԿ-ի կողմից մեկ ներկայացուցիչ և OSIAF-Armenia-ի կողմից մեկ ներկայացուցիչ։ Խորհուրդը պատասխանատու կլինի այլ համալսարանների հետ դասընթացի ձևավորման միասնական պլանավորման և համագործակցության համար, ինչպես օրինակ՝ 2 ամիսը մեկ բովանդակության քննարկում և որոշման կայացում, նախագծերի մեթոդոլոգիան և այլ կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև բոլոր 4 նախագծերի միջև փորձի փոխանակում և գործընկերային վերանայում։
2007-12-27 15 000 USD
Հետևյալ նպատակներով՝ կատարելագործել Հայաստանում իրավունքի և առողջության ոլորտի մասնագետների համար Պրակտիկ ուղեցույց հասցեդրելով առողջությանը վերաբերող հիմնական իրավական և մարդու իրավունքների խնդիրները կազմելով մասնագետների խումբ, որոնք կապահովեն ինֆորմացիա Հայաստանում իրավական շրջանակի մասում, հավաքելով հիվանդների իրավունքների խախտման դեպքեր և իրավունքները պաշտպանելու մեխանիզմ կատարելագործելու համար
2010-04-22 29 982 USD
Հետևյալ նպատակներով՝ կատարելագործել և կիրառել ծրագրի դիզայնի, հաստատման, մոնիտորինգի և վերանայման ընթացակարգերը, որը կապահովի կրթական ծրագրերի որակը և կկատարելագործի կայուն մեթոդոլոգիան և ընթացակարգերը ուսանողների սովորելու ուղիղ գնահատման համար։ Նախագիծը ներառում է ծրագրերի կատարագործում, մոնիտորինգ և վերանայում հիմնված ուսուցման արդյունքների վրա և կմեկնարկի ԵՊՀ մագիստրատուրայի 2 ծրագրերում։ Նախագծի առաջին փուլի գլխավոր արդյունքը կլինի մեթոդոլոգիական ուղենիշների կատարելագործումը ծրագրերի ձևավորումն աջակցելով։ Նախագծի երկրորդ փուլի արդյունքում կստեղծվի նոր կարգավորումներ և ուղեցույցային ձեռնարկներ ուսանողների ուսուցման գնահատման մեթոդների համար հիմնվելով մեկնարկային ծրագրերի արդյունքների վրա համալսարանի այլ ակադեմիական միավորների հետագա օգտագործմամբ։ Նախագիծը կմեկնարկի ԵՊՀ 2 մագիստրոսական ծրագրերում։ Սպասվում է, որ նախագծերի փուլերի մասին զեկույցները նաև պետք է ներառեն համեմատությունը թե ինչպես են նախագծում կատարված փոփոխությունները տարբերվում տիրող իրավիճակից, ինչպես նաև ինչքան են մասնակիցների պարտականությունները գերազանցում պարբերաբար լինողներին։
2010-12-29 15 000 USD
Հետևյալ նպատակներով՝ թարմացնել ԵՊՀ Բակալավրի աստիճանի ներկայիս ծրագիրը Կենսաբանության բաժնում հիմնված իրավասությունների վրա (ոսուցման արդյունքերի) պահանջված արդյունաբերության և բիոգիտության ձեռնարկությունների ոլորտում պրոֆեսիոնալ կարիերիայի/աշխատանքի համար և համապատասխանացնել այն մագիստրատուրայի նոր թարմացված Կենսաբանություն ծրագրի հետ։ Հատկապես, նախագիծը կաշխատի աշխատաշուկայի կողմից պահանջված իրավասությունները նույնացնելու համար հիմնված շահառուների և առարկայական չափորոշիչների հետազոտման վրա, սահմանելով հստակ ձևավորված աստիճանի պրոֆիլը, թարմացնելով ներկայիս ծրագրի և դրա հատուկ դասընթացների բովանդակությունը, կատարելագործելով արդյունավետ դասավանդման, ուսուցման և գնահատման մեթոդներ, ներառելով հարց-պատասխան մեխանիզմներ ծրագրում, մեկնարկել թարմացրած ծրագիրը և ԵՊՀ-ում տարածել նախագծի արդյունքները։ Ծրագրի վերակազմավորումը կհիմնվի Մեթոդոլոգիական ուղեցույցում նկարագրված կարգավորման մեթոդոլոգիայի վրա», — ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ նրա կողմնակիցները Ռեստարտին բազմիցս մեղադրել են գրանտ վրեցնելու ու ԵՊՀ-ի անունն արատավորելու համար։