Քիչ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, Վովա Գասպարյանի նախկին խորհրդական, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են վերջինիս վրա: Միջադեպից հետո իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:
Միջադեպին Նարեկ Մալյանն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի:
Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»: