Բորդելները և հասարակաց տները Իտալիա պետք է վերադառնան։ Այսպես է կարծում «Լիգա» աջակողմյան պոպուլիստական կուսակցության առաջնորդ, երկրի ՆԳ նախարար և վարչապետ Մատեո Սալվինին, փոխանցում է ANSA գործակալությունը։
«Ես կողմ եմ եղել և շարունակում եմ կողմ հանդես գալ բորդելների վերաբացմանը»,-ասել է նա։ Սալվինին նշել է, որ իր «5 աստղ» շարժման կոալիցիոն գործընկերները դեմ են այդ նախաձեռնությանը։
«Ես շարունակում եմ համարել, որ մաֆիային այդ բիզնեսից զրկելու, ինչպես նաև առողջության տեսանկյունից, դա ճիշտ ճանապարհ է, և ավստրիական մոդելն առավել արդյունավետն է»,-հավելել է նա։
Սալվինիի քննադատները նրա այդ հայտարարությունը շեղող ժեստ են համարում․ իբր այդ կերպ նա ցանկանում է հասարակությանը շեղել կարևոր խնդիրներից։