Սեյրան Օհանյանը «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին եւ շեշտել, որ բանակը բախումներին չեն մասնակցել, եւ առավել եւս չեն կրակել:
Նա ասել է, որ զինված ուժերը պարզապես պահպանել են հատուկ պահպանվող տարածքները եւ լուծել անվտանգության հետ կապված խնդիրներ:
Սեյրանն Օհանյանը շեշտել է, թե իրենք գործել են արտակարգ դրության մասին հրամանագրի համաձայն եւ միայն դրա շրջանակներում:
«Մարտի 1-ի գործում, կոնկրետ ինձ հետ կապված, ոչ թե քննում են, որպեսզի պարզեն՝ մեղավոր ես, թե ոչ, այլ նշանակում են մեղադրյալին, և այնուհետև ամբողջ քրեադատավարական գործընթացն իրականացնում»:
Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից