Search
Close this search box.

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա

Մարտի 1-ին, ժամը 12:13-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս էին բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել էր անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել էր ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Ժամը 23:00-ից նշված երկու հատվածներում սահմանվել էր հերթապահություն։

Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթևեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

Please enter a valid URL