Search
Close this search box.

Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին iravaban.net-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից:

Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

ԱԱԾ-ի պատասխանում կա նաև հետաքրքիր մի  հատված. «Քննության ընթացքում, 2019թ. հունվար ամսին, Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով պետությանը նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար՝ Հայրենիքի համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով»:

Այս պատասխանը մի շարք հարցեր է առաջ բերում, օրինակ,  ի՞նչ կապ ունի հարուցված քրեական գործն ու Ալեքսանդր Սարգսյանի ինքնակամ նվիրատվությունը, ի՞նչ նպատ ունի  հենց քննության ընթացքում  նման խոշոր նվիրատվությունը և այլն: Այս հարցերի վերաբերյալ արդեն իսկ պատկան մարմիններին, այդ թվում և ԱԱԾ-ին հարցումներ ուղղել ենք և դրանք ստանալուն պես կներկայացնենք:

Please enter a valid URL