Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում կայացավ Սասուն Միքայելյանի դստեր նշանադրությունը` Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանի հետ: Նշանադրությունն անցել է առանց ավելորդ պաթոսի:
Բանն այն, արարողությունից րոպեներ առաջ, ռեստորան գնալու ճանապարհին, ավտոմեքենայի ղեկին իրեն վատ է զգացել Սասուն Միքայելյանի ընկեր, ընտանիքի բարեկամ, ավագ որդու՝ Մեխակի կնոջ հայրը՝ Օնիկ Բաղադասարյանը: Վերջինիս Ծաղկաձորից արագ տեղափոխել են Հրազդանի հիվանդանոց: Ցավոք, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Օնիկ Բաղդասարյանը հրազդանցիների շրջանում առանձնակի հարգանք էր վայելում:
ArmLife.am -ը ցավակցում է և կիսում վիշտը: