«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 28-ին, փակել են Մ-6 միջպետական ճանապարհը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց որևէ հիմնավոր պատճառի ազատել է աշխատանքից:
Կարճ ժամանակ անց տնօրենի հետ կապ են հաստատել «ԲԷՑ»-ի գլխամասից ու տեղեկացրել, որ տնօրենը վաղը կհանդիպի իրենց հետ: Աշխատակիցները բացել են ճանապարհը՝ նշելով, որ վաղվա հանդիպումը եթե դրական արդյունք չտա, իրենք շարունակելու են ճանապարհներ փակել: