Սիրիայի Էլ Բագուզ շրջանում մաքրման աշխատանքներ կատարելու ընթացքում քուրդ մարտիկները հայտնաբերել են մի քանի տասնյակ ստրկուհիների զանգվածային գերեզման: Նրանց սպանել են ԴԱԻՇ ահաբեկիչները: Այս մասին հայտնում է REUTERS գործակալությունը:
Բոլոր կանայք գերի են ընկել 2014 թվականին, երբ ահաբեկիչները հարձակվել են Իրաքի հյուսիս արևմտյան Սինջար նահանգի վրա: Ստրկուհիների մեծ մասը եզդիական համայնքի անդամ է եղել:
Ավելի վաղ Էլ Բաղուզում հայտնաբերվել էին 50 եզդուհիների մարմիններ:
Նշենք, որ փետրվարի 27-ից այդ տարածքից մարդասիրական միջանցքով դուրս է հանվել ավելի քան 9 հազար մարդ: Նրանց թվում եղել են ինչպես խաղաղ բնակիչներ, այնպես էլ գերի հանձնված գրոհայիններ: