Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղյակ չէ՝ ով է այն պաշտոնյան, որին, ըստ մամուլի, Պրահայից զանգահարել է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը և սպառնացել:
«Ուրեմն, ես անկեղծ ասեմ ձեզ՝ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսք գնում: Ինձ որևէ մեկը չի զանգահարել ու որևէ մեկը նման տոնով չի կարող ինձ զանգել ու խոսել: Վստահեցնում եմ ձեզ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանի՝ նույն Ֆրանկլին Գոնսալեսի՝ Հայաստան տեղափոխվելուն, Օսիպյանն ասաց, որ դա կախված չէ ոստիկանությունից. «Ինչ հնարավոր է, ոստիկանությունն անում է»:
Մանրամասները՝ տեսանյութում: