ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեխաների կորելու համար առաջին պատասխանատուն ծնողներն են: Ընդամենը պահանջվում է երեխայի նկատմամբ առավել ուշադիր լինել, տեղյակ լինել՝ որտեղ է, ում հետ է շփվում եւ ինչ հետաքրքրությունների շրջանակ ունի: Իսկ մեղադրել ոստիկանությանը, թե՝ այս ինչ է կատարվում, այս ինչքան երեխա է կորում, ուղղակի անհեթեթ է, մանավանդ,որ վերջին մի քանի օրում կորած 4 երեխաները կարճ ժամանակում հայտնաբերվել են եւ հենց ոստիկանների կողմից։