Search
Close this search box.

Կոտայքի մարզում թալանել են «Արմենիա» հեռուստաընկերության սերիալում «գողացողի» դեր կատարող, 27–ամյա քաղաքացու կողմից վարձակալական հիմունքներով բնակարանը

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Shamshyan.com փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է վարձակալական հիմունքներով Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի բնակիչ, 27-ամյա Էդգար Սարգսյանի ահազանգի փաստով: Վերջինս ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է տվել, որ փետրվարի 26-ի ժամը 20:00-ից մինչև 27-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր կողմից վարձակալական հիմունքներով տան ճաղավանդակը պոկելու և պատուհանը հարմարեցված գործիքով բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար, այդ թվում՝ ռուսական ռուբլի, մեծ քանակի խմիչքներ և կենցաղային իրեր:

Կայքի տեղեկություններով՝ Է. Սարգսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը է «Արմենիա» հեռուստաընկերության դերասան է, սակայն նա 1-2 էպիզոդիկ դերերում է նկարահանվել, հիմնականում՝ գողացողի կերպարով է հանդես եկել, որից հետո նա այլևս «Արմենիա» հեռուստաընկերության սերիալներում չի խաղացել:

Please enter a valid URL