ArenaNews.am-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան մահացել է «Իմ անունն է» նախագծի հաղթողներից, երգչուհի Մարիամ Հակոբյանը: Երգչուհու մտերմիներից մեկն ArenaNews.am-ի հետ զրույցում պատմեց, որ մոտ երկու ամիս առաջ են իմացել, որ Մարիամը քաղցկեղ ունի: 2 ամսվա բուժումից հետո, երեկ՝ առավոտյան, հիվանդանոցում մահացել է:
25 ամյա երգչուհին ապրում էր Ռուսաստանում, զբաղվում երգարվեստով: Նա հանդիսատեսին առավել ծանոթ էր «Իմ անունն է» նախագծից, որտեղ նմանակում էր երգչուհի Նիկոլ Շերզինգերին: