Search
Close this search box.

Րոպեների տարբերությամբ 2 ավազակային հարձակում՝ Արարատի մարզում

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:

Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Ա. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ Մյասնիկյան փողոցում գործող խանութ է մտել մի մարդ և սպառնալիքի տակ իրենից պահանջել 40 հազար դրամ: Այդ քաղաքացին, դիմադրություն ցույց տալով, փախչել է, երբ խանութի աշխատակիցը փորձել է վնասազերծել նրան:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը մտել է նշված խանութ և ատրճանակի նմանվող առարկայով սպառնալիքներ է հնչեցրել աշխատակցի հասցեին և պահանջել գումար: Ստանալով գումարը՝ դիմել է փախուստի:

Մինչ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում գործողություններ կատարելիս են եղել, հերթական ահազանգն է ստացվել Արտաշատի ոստիկանության բաժնից, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գործող մթերային խանութ է մտել մի քաղաքացի և ատրճանակի սպառնալիքի տակ աշխատակցից պահանջել գումար և նրա ձեռքին եղած ոսկյա զարդերը: Մերժում ստանալուց հետո այդ քաղաքացին գումարը հափշտակել և դիմել է փախուստի:

Նշված վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները: 2 փաստերի առթիվ քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ 2 դեպքերն էլ կատարած լինի նույն անձը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունները բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

Please enter a valid URL