Search
Close this search box.

ՀՀԿ-ական ռեկտորի սենյակում Սերժ Սարգսյանի նկարի տեղը դատարկ է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի սենյակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարի տեղը դատարկ է:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը նշեց, որ ժամանակին պատին կախված է եղել երկրի նախագահի, ոչ թե Սերժ Սարգսյանի նկարը. «Եղել են և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ նախագահների նկարները: Իմ ժամանակ եղել են երկրորդ ու երրորդ նախագաների նկարները»:

Սիմոնյանը նշեց, որ հիմա նկարի տեղը դատարկ է՝ հավելելով, թե լավ կլինի, եթե ՀՀ իշխանության բարձրագույն ղեկավարները ցուցում չտան, որպեսզի իրենց նկարները կախվեն. «Ժամանակին ցուցում չի եղել, այդպիսի մշակույթ է եղել: Իսկ հիմա այստեղ ԵՊՀ և ՀՀ դրոշներն են և գերբը»:

ԵՊՀ ռեկտորը նաև հիշեցրեց, որ ինքը ՀՀԿ կուսակցության անդամ է, իրեն համարում է Նժդեհյան գաղափարների կրող և Անդրանիկ Մարգարյանի առաջարկով է անդամագրվել Հայաստանի հանրապետական կուսակցությանը։

Please enter a valid URL