«Այս հարցը պետք է հանգուցալուծվի, այսպես չի կարող շարունակվել, բայց չի կարելի բռնությամբ դա անել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սարգսյանը, հոգաբարձուների խորհրդի նիստից հետո:
«Ես այս աթոռին նստած եմ շուրջ 13 տարի, սա ինձ համար շատ ծանր, բայց պատվաբեր աշխատանք է:
Խոսում են համալսարանի հետընթացի մասին. ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական այսպիսի կայունություն չի ունեցել:
«Ես միշտ եղել եմ, կամ և մնում եմ այն համոզման, որ Երևանի պետական համալսարանը ոչ մի տեսակի կուսակցական խաղերի տեղ չի և չի կարող լինել»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ հավելելով, որ իրեն պաշտոնից հեռացնելու հարցի քննարկումը նաև քաղաքական հետապնդում է:
«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա»,- հայտարարեց Սիմոնյանը:
Նշենք, որ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր քննարկվում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցը: Խորհրդի անդամների քվեարկությամբ որոշվեց հետաձգել հարցի քննարկումը: