Search
Close this search box.

Ոստիկանները հայտնաբերել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-օի 177 հոդվածւի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներըհամագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Գագիկ Մուրադյանին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ: Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են:

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մուրադյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով , 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 66 հոդվածի հատկանիշներով: Նա 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով:

Please enter a valid URL