Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավային հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունիցհայտնում են, որ այնուհետեւ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել բանակաշինության մի շարք խնդիրների շուրջ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: