Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տո՛ դե ձեններդ կտրեք է՛. «Մամուլի նկատմամբ տոտալ հարձակում է սկսվել», վայ աման հասեք։
Ձեր այլանդակ, ստախոս, սրիկա, բարոյազուրկ, դեղնադարչնագույն մամուլը վկա՝ տոտալ հարձակման տակ ճկռել եք։
Գետինն էլ չեք մտնում։ Հերիք է էլի իրեքմանեթանոց վայնասուն կապեք, թե մամուլին ճնշում են։ Մի ձեզ նայեք, ձեր հրապարակումներին նայեք, երբեւէ ավելի լկտի, սանձարձակ, լափառոշ, պատասխանատվության զգացումից զուրկ մամուլ եղե՞լ է Հայաստանում։ Չի՛ եղել։
Էնքան եք անասնացել արյունոտ փողի հոտից, որ արդեն մեր պետականության ու ազգային անվտանգության գլխին եք սպառնալիք դարձել։‼️