Search
Close this search box.

2018-ին վերականգնվել է 27.8 միլիարդ դրամ, 7 միլիարդ դրամի վրա դրված է կալանք. Գլխավոր դատախազություն

2018թ. ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 84.9 միլիարդ դրամ, որից 27.8 միլիարդ դրամը վերականգնվել է։ Շուրջ 7 միլիարդ դրամի վրա դրված է կալանք։ Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստից հետո։ Դատախազությունը հաղորդում է նաև, որ պետական շահերի պաշտպանության համար կատարվել են 86 ուսումնասիրություններ, հայտնաբերվել 837 խախտում։ Դատախազությունում հարուցված 29 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 28.2 միլիարդ դրամ։Կոլեգիայի նիստի ընթացքում նաև «առավելապես անհանգստացնող է համարվել բնակարանային գողությունների, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների զգալի աճը»։

Աղբյուրը՝ civilnet.am

Please enter a valid URL