Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից` Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրությունների ծանուցումներ են ուղարկվել այն մասին, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող այդ տարածքը:
Մի շարք խմբագիրներ՝ ովքեր ստացել են այդ անհատույց տարածքները, պատրաստվում են Երևանի քաղաքապետի որոշումը դատական կարգով վիճարկել:
Տարածքները լրատվամիջոցներին է տվել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պարզվում է, սակայն, այդ տարածքները Մարգարյան Տարոնը տվել է իր մտերիմների լրատվամիջոցներին: Այլապես անհասկանալի է, որ որոշ լրատվամիջոցների համար նա կարողացել է անհատույց տարածքներ հատկացնել, որոշներին էլ ասել է՝ քաղաքապետարանը ոչ մի տարածք չունի, որ անհատույց տա: Մեղմ ասած, իրեն ոչ հարազատ լրատվամիջոցներին Տարոն Մարգարյանն ուղարկել է գրողի ծոցը: Այդ կայքերից որոշները պարզապես փակվեցին: Հիմա Տարոնի սուտը բռնվեց:
Իհարկե լավ է, որ լրատվամիջոցին Տարոն Մարգարյանն ընդառաջ է գնացել, բայց վատ է, որ Մարգարյան Տարոնը ընտրողաբար է մոտեցել ու սուտն էլ, որ ժամանակին ասում էր, թե քաղաքապետարանը տարածք չի տալիս լրատավամիջոցի, ակամայից ջրի երես է ելել: