Դռնփակ դատական նիստում քիչ առաջ հրապարակվեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը 20 մլն դրամ գրավով փոխարինելու պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը։
Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին հայտնեց, որ դատարանը հերթական անգամ մերժեց իրենց միջնորդությունը, ինչն սպասելի էր:
Նշենք, որ երեկ կայացած դատական նիստում պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, ով սակայն այսօր մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։