Սերժ Սարգսյանի հետ բավականին երկար ճանապարհ անցած, այժմյան, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Շմավոնի Մուսայելյանը խաղում է ամենագլխավոր դերը ԱՀ ցանկացած ոլորտում։
Դեռ ԼՂԻՄ-ի Կոմսոմոլի քարտուղար եղած տարիներից Մարատ Մուսայելյանի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, դա է վկայում այն, որ Սերժ Սարգսյանը Հայաստան տեղափոխվելով նրան աշխատանքի է տեղավորել ՀՀ ԱԱԾ կառույցում ,որպես վարչության պետ։ 2007թ․ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ի դեպ այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ այժմ։
Եթե հետ նայենք կհասկանանք, որ սա եղել է Սերժ Սարգսյանի շնագայլը դեռևս 2007 թ․, Արցախում ապահովելով իր գործունեության դաշտը Մուսայելյանի միջոցով, 2008թ․ դարձավ այստեղ նախագահ ՝ վերահսկելով թե Արցախը, թե ՀՀ-ն։ Ոչինչ չի փոխվել, այժմ ավելի մեծ դեր է խաղում ԱՀ բոլոր համակարգերում։ Բոլոր օրենքները, որոշումները, նույնիսկ անհատական կարծիքները անցնում են այս մարդու ձեռքի տակով։ Առանց նրա հաստատելու ոչինչ չի լինում։ Նախագահից սկսած բոլորը ենթարկվում են տվյալ անձի կանոններին։ Ահա այսպես է գործել և գործում Արցախում Սերժ Սարգսյանը։ Դատախազության, դատարանների, ԿԸՀ-ի, ոստիկանության բոլոր ծանուցումները, վճիռները, որոշումները, արդյունքները, անգամ ելույթներն ու ցանկացած դիմումի պատասխանները Մարատ Մուսայելյանի տիրապետության տակ են։ Սթափվեք, տեսեք, թե ում ջրաղացին եք դուք ջուր լցնում։ Սերժ Սարգսյանը գործում է և նրա գործունեությունը դառնում է ավելի վտանգավոր։ Արցախը ծառայում է մի մարդու, նրա տիրապետության տակ է ողջ համակարգը-, գրում է Նոյան Տապանը