Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ կարձակե՞ն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է  Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում  Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի առաջարկ են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն միջնորդությունը մերժվել է:

«Դատաքննությունը ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանը չկարողացավ տեղեկություն տրամադրել, թե երբ դատարանը կհրապարակի որոշումը:

Please enter a valid URL