ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման, «Ինտերֆաքս-Ադրբեջանին» հայտնել են դատարանից։
Չնայած որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, Ադրբեջանում նրան որակել են որպես դիվերսանտ. «Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Այսօր պետական մեղադրողը դատարանից պահանջել է նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման», -հայտնել են դատարանից։
Ադրբեջանում ՀՀ քաղաքացուն մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այդ թվում՝ սպանութություն, ահաբեկչություն, ապօրինի հրազենի կրում, լրտեսություն, պետական սահմանի ապօրինի հատում և այլն։
Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի զինվորական ծառայության հետ: