Ազգային ժողովի մաքրուհիների շրջանում խուճապ է: Ազգային ժողովում աշխատող 64 մաքրուհիներ պատրաստվում են գործադուլի: Մաքրուհիները պաշտոնապես տեղեկացել են, որ առաջիկայում իրենք ազատվելու են աշխատանքից, իսկ իրենց գործառույթը խորհրդարանում իրականացնելու է մասնավոր կազմակերպություն:
Մարտի 30-ին լրանում է մաքրուհիների հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը։ Նախորդ շաբաթ ԱԺ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ ժողով են հրավիրել և հայտարարել, որ մրցույթ է հայտարարվել և մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ այլ կազմակերպություն, որը, ըստ իր ցանկության, կարո՞ղ է պահել աշխատակիցներին, կարող է պայմանագիր չկնքել։
Մաքրուհիների պահանջն ու խնդրանքն այն է, որ աշխատանքային պայմանները լինեն այնպիսին, ինչպիսին եղել է մինչև այժմ:
Մաքրուհիները նշեցին, որ եթե իրենց խնդրանք-պահանջը չկատարվի, պատրաստվում են գործադուլ անել։ Այնպես որ, պատգամավորներին անակնկալ է սպասվում քառօրյայից առաջ, քանի որ, եթե անգամ մեկ օր ԱԺ-ն չմաքրվի, պատկերը սարսափելի կլինի, զուգարանների վիճակը՝ նույնպես։