ՎՆԱՍԱԿԱՐ Է ՀԱՎԱՏԱԼ ՍԵՓԱԿԱՆ ՍՏԻՆ
Սուտ, ստել, ստախոսել, սուտ երդվել, մեծագույն ցավ են պատճառում մեր հոգուն, երբ այդ ամենն ուղղված է մեր անձին:
Բայց երբ մենք ենք ստում, փորձում ենք ամեն ինչում արդարացնել մեր սուտը և հեռու վանել մեզանից հոգու ցավը:
Ինչքան թշվառ վիճակների մեջ ենք ընկնում, երբ ստում են մեզ, և մենք էլ մեր հերթին ստում ենք դիմացինին:
Միշտ էլ մտածում և հասկանում ենք դիմացինի սուտը, բայց ցավալին այն է, որ միշտ էլ համոզում ենք մեզ, թե դիմացինը երբևէ չի կարող հասկանալ մեր սուտը:
Քոչարյանը ՀՀ Նախագահ դարձավ ստի վրա և ստով կառավարեց 10 տարի,ստեց, որ 10 տարի բնակվել է ՀՀ ում,որ իրագործել է տնտեսական հրաշք, ,որ Նաիրին կազմակերպեց հոկտեմբերի 27-ը,որ մարտի 1-ին առաջինը ժողովուրդը կրակեց,նույն սուտ դատավճիռներով հազարավոր մարդկանց ուղարկեց բանտեր և այլն;
Այնքան ստեց,ինքն էլ հավատաց,որ ինքը կովկասյան վագր է,իր կուսակցությունը ժողովուրդն է,ինքը Վոին է,արդյունքում չհասկացավ որ սեփական ստին հավատալը վնասակար է և հիմա բանտում է:
Ստի և արյան վրա իշխանության եկավ Սերժը,նա ստեց որ
-հայտնաբերել է Արմենիկումը, որ 800 հեկտար հողի կորուստը դա հաղթանակ է, որ ֆուտբոլը դիվանագիտություն է, որ տնտեսությունը աճում է, որ ինքը էլ չի առաջադրվի և այլն:
Այնքան ստեց ,որ հավատաց, որ ինքը անփոխարինելի է, որ Շարմազանովի հայրն է,ամենալավ շախմատիստը, արդյունքում չհասկացավ որ սեփական ստին հավատալը վնասակար է.զրկվեց իշխանությունից,պատրաստվում է միանալ Քոչարյանին:
Այս համատարած ստի հիստերիայից վարակված իրենց համախոհները հավանաբար այս երկուսի ցուցումով, հիմա էլ նոր սուտ են հնարել, հավատացել դրան և հանրահավաք են անում,թե մենք վարչապետի դեմ չենք,բայց չենք թողնի ,որ նա հողերը տա:
Շիզոֆրենիա:
Վաղն էլ իրենց ստով առաջ կգնան և մի հատ էլ հանրահավաք կանեն,թե վարչապետի դեմ չենք,բայց չենք թողնի որ Երևանը ծախի,Սևանը չորացնի,Արագած լեռը հողին հավասարեցնի կամ սևծովյան մեր նավատորմը Հինդուկուշի լեռների վրայով տեղափոխի Փարիզ:
Հետո էլ նորից կստեն և իրենք էլ կհավատան,որ իրենց հանրահավաքների և կոշտ դիրքորոշման շնորհիվ չթողեցին ,որ վարչապետը կատարի վերը թվարկած գործողությունները և իրենք ազգին լավություն արեցին:
Կրկին Շիզոֆրենիա:
Ոչ ոք չի գիտակցում, որ ճշմարիտ խոսելը պատիվ է, իսկ ստախոսությունը` ստորություն,անկախ սուտ խոսելու շարժառիթից և նպատակից:
Չեն հասկանում նաև,որ վնասակար է հավատալ սեփական ստին:
Ամփոփեմ՝
Համատարած ստի ժամանակաշրջանում ճշմարտությունն ասելը հեղափոխական քայլ է:
Իրավապաշտպան՝ Արտակ Գալստյան