Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանին 20 միլիոն գրավով ազատ արձակելու նիստը ձգձգվում է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ընթանում էր ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին ազատ արձակել՝ 20 միլիոն գրավի դիմաց։

Թե նիստ ինչ ընթացք ունեցավ, դատարանի մոտ հավաքված լրագրողներին չհաջողվեց պարզել։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանել կամ մեկնաբանություններ տալուց։ Հաջողվեց միայն ճշտել, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանները բացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին։ Բացարկի հիմքերի մասին պաշտպանները չխոսեցին։ Դատարանը խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակի վաղը, ժամը 14․00-ին։ Ենթադրվում է, որ դատավորին բացարկ հայտնելու պատճառ կարող է հանդիսանալ այն, որ Մանվել Գրիգորյանի տարբեր գործերով կալանքի որոշումներ կայացրել է հենց դատավոր Մարինե Մելքոնյանը։

Please enter a valid URL