Search
Close this search box.

Թանկանալու է գազավորված ըմպելիքների ակցիզային հարկը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: Ցավալի է, բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի:

Հերթական սպառողական հարկը, որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն, այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքեր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները»։

Please enter a valid URL