Search
Close this search box.

Նախիջևանում զորավարժություն են անում «հակառակորդի» հարձակմանը պատրաստ լինելու համար

Նախիջևանում պաշտպանական սցենարով զորավարժություն է անցկացվել ոչ միայն բանակի, այլև ներքին գործերի, պետական անվտանգության, ԱԻՆ և ուժային այլ կառույցների ծառայողների մասնակցությամբ։ Սրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներն է ստուգել։

Վարժանքներն անցկացվել են «Պետական սահմանի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված Նախիջևանի կայազորի ուժերի համատեղ գործողություններ» խորագրով, փոխանցում է Razm.info կայքը։ Ներգրավվել է բոլոր ուժայինների սպառազինության մեջ եղած տեխնիկան, օգտագործվել են իսրայելական Orbiter ԱԹՍ-ներ, Մի-8 ուղղաթիռ, զրահամեքենաներ և այլն։

Բարձր ղեկավարության հետ Նախիջևանի առանձին բանակի շտաբում զորավարժությանը հետևել է նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչը։

Նախկինում բոլոր ուժայինների ներգրավմամբ զորավարժություն Նախիջևանում անցկացվել է ավելի «համեստ» ներառականությամբ։ Այդ ժամանակ նույնպես վարժանքներն անցկացվել են պաշտպանական սցենարով, սակայն դրանց մասնակցել են երկրամասի ուժային կառույցների միայն հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Please enter a valid URL