Զոյա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես համալսարանական եմ: Սովորել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում կոմունիստական վարչախմբի իշխանության տարիներին: Դրանք մարդու անհատականությունը, ազատ մտածողությունը, արժանապատվությունը և ինքնաիրացումը ճնշող և ոչնչացնող տարիներ էին: Շատ փոքրաթիվ մտավորականներ էին դիմադրում, բայց մեծ հաշվով հալածվում էին, հետապնդվում, արհամարվում…Հետո նրանք հերոսացան…
Տոտալիտար համակարգը տապալեցինք հանուն ժողովրդավարական և համընդհանուր ընդունված արժեքների: Այդ արժեքների վերջնական հաղթանակի մեր հույսը մտավորականությունն էր…Հատկապես համալսարանական մտավորականությունը: Լավատեսությունս այս հարցում պարզագույն խաբկանք դուրս եկավ: Սերունդներ դաստիարակող և կրթող գիտնականի վեհ առաքելությունը ստորադասվեց պաշտոնապաշտությանը, մեդալամեծարությանը, հայրենիքս հոշոտող, թշնամու անվրեպ նշանառությամբ հոգևոր և բարոյական արժեքները ոչնչացնողներին չդիմակայելուն, ավելին վերջիններս փառաբանելն ու մեծարելը աթոռակռվում հաղթելու հիմնական գրավական դարձավ: Մեծագույն հանցագործություն, որտեղ հանցագործը ստրկամիտ, ցավում եմ, ստրկամիտ մտավորական պրոֆեսորն է, դոցենտը, գիտնականը, իսկ տուժող կողմը հասարակության ապագան՝ ուսանողը:
Ամաչելու, մեղանչելու փոխարեն՝ ընդվզո՞ւմ: Դատապարտելի է և ամոթ;