Search
Close this search box.

Հեշտ չի լինել Աշոտյան. Արման Մուսինյան

Մտեք Աշոտյանի հոգեկան դրության մեջ:

Հեշտ չի լինել Աշոտյան: Մարդն այդքան խելք ունի ու հասկանում է, որ իրենք.

— պատմության մեջ մնալու են, որպես ժողովրդի արյունը թափած կուսակցություն/իշխանություն,

— էս երկրին ու ժողովրդին չեն ժառանգել գեթ մեկ մնայուն արժեք,

— փաստացի հողը տվել են, հիմա փորձում են հող գրավողին հայրենասիրություն սովորեցնել,

— խեղել են մեր բոլոր պետական արժեքներն անխտիր,

— բառի բուն իմաստով կերել են երկիրն ու ժողովրդին մատնել պանդխտության,

— հասարակությանը չեն տվել գեթ մի օգտակար միտք ու թեզ, բացի էժան ու ճոռոմ հայրենասիրական դատարկաբանությունից:

Հիմա մարդը ստրես է տանում, որ աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս և իրավական գնահատական են ստանալու իրենց իշխանության գործունեության հանցավոր դրվագները: Էդ մարդուն էլ հասկացեք: Պետք է լղոզի, սուտը խառնի իրականին (ու ստանա մի էնպիսի աղճատում, որ մարդիկ գլուխ չհանեն), իր ֆանտազիաները հասարակությանը ներկայացնի, որպես իրականություն: Սպառնա, որ կկծի, քացի կտա, կբողոքի մարզխորհուրդ: Հանգիստ նայեք դրան. դա հի՜ն կովկասյան ավանդույթի մաս է:

Այս ամենում միակ հուսադրողն այն է, որ Աշոտյանը մասնագիտությամբ բժիշկ է և սթրեսն ու ներքին հոգեկան տվայտանքները հաղթահարելու հարցում կարող է և չակընկալել հասարակության աջակցությունը:

Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյան

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեինկարնացիան է, նրա թարմացված տարբերակը:

Please enter a valid URL