Այսօր՝ փետրվարի 26-ին, ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ հավաքվածներին ներկայացավ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը, հայտարարեց, որ ինքը ձերբակալված Դավիթ Ադյանն է ու հեռացավ, գրում է Analitik.am-ը:
Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ 4 աշխատակցի, այդ թվում նաև Ադյան եղբայրներին:
Կայքի տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ հարցաքննության է կանչել Դավիթ Ադյանին: Ավելի ուշ՝ գիշերը, կամ՝ այսօր, նրան ազատ են արձակել:
Ըստ կայքի տեղեկությունների, Ադյան եղբայրներից մյուսը ձերբակալված է:
Կայքի հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ այս պահին գործի վերաբերյալ մեկնաբանություններ չեն կարող տալ, առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ: