Երեկ՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արայիկ Նավասարդյանն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշերով հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: