Search
Close this search box.

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի շնորհիվ Ձեր երեխաները գործնականում կսովորեն վարվեցողության ճիշտ կանոնները

Էթիկայի կանոններն իմանալը բավարար չէ: Առավել կարևոր է դրանց ճիշտ կիրառումը առօրյայում: Իսկ այդ հարցում Ձեր լավագույն օգնականը «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնն է: 2018 թվականի սեպտեմբերից գործող կենտրոնն արդեն հասցրել է իր կարճաժամկետ ծրագրերում ընդգրկել 1-5 դասարանի զգալի թվով երեխաների:

«Ալբուս» կենտրոնը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 13:00-ից մինչև 18:00-ն: Կենտրոնում դասավանդվում է գործնական էթիկա, ընդհանուր զարգացվածության հիմունքներ, արվեստ, գեղաքայլք, պարարվեստ, ոճ և դիզայն, հոգեբանություն: Հավելյալ իրականացվում է օտար լեզուների ուսուցում և 1-5-րդ դասարանի առարկաների դասապատրաստում: Կիրառվող ինտերակտիվ խաղերն ու ուսումնական արդի մեթոդներն օգնում են երեխաներին ավելի հեշտ յուրացնել մատուցվող նյութը՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Տեխնիկապես հագեցած լսարաններում երեխաները կարող են տեսանյութեր, ֆիլմեր դիտել, քննարկել դրանք միասին, ընթերցանության ժամերին հետաքրքիր գրքեր կարդալ: «Ալբուս»-ում ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները՝ դասընթացները երեխաների համար ամենագրավիչ ու հետաքրքիր ձևով անցկացնելու համար:

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

Երեխաներին դեռ փոքր տարիքից պետք է սովորեցնել էթիկայի կանոնները՝ սկսելով ամենապարզից՝ հիգիենայի ճիշտ պահպանումից, ընթրիքի սեղանից, հասարակական տրանսպորտից ճիշտ օգտվելուց և այլն: Օրինակ, ուտելու ընթացքում պատառաքաղը պետք է բռնել, աջ, իսկ դանակը ձախ ձեռքով, ծամելու ընթացքում չպետք է զրուցել, գդալով պետք է ուտել այն, ինչ հնարավոր չէ ուտել պատառաքաղով, ճաշկերույթն ավարտելուց հետո դանակն ու պատառաղաքը պետք է դնել ոչ թե ափսեի կողքին կամ սեղանին, այլ ափսեի մեջ: Կամ հասարակական տրանսպորտ բարձրանալիս արմունկներով չպետք է հրել մյուսներին, չպետք է բարձր խոսել, ծիծաղել: Հասարակական տրանսպորտում չպետք է ուտել կամ հասարակական տրանսպորտ բարձրանալ, ասենք, պաղպաղակը ձեռքին։

Ինչպես հոգ տանել շրջակա միջավայրի և բնության մասին, ինչպես ճիշտ շփվել ընկերների հետ, ինչպիսի պահվածք դրսևորել մշակութային վայրերում: Ձեր երեխաները գործնականում կսովորեն վարվեցողության այս բոլոր կանոնները հենց այստեղ՝ «Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնում: Ի դեպ, կենտրոնն ունի փորձառու մասնագետներ նախագահի արարողակարգից, Օպերայի և բալետի թատրոնից և այլն: Քանի որ Հայաստանում էթիկայի մասնագետներ գտնելը դժվար է, կենտրոնը ևս սեմինարների միջոցով պատրաստում է էթիկայի մասնագետներ:  «Ալբուս»-ում մեծապես կարևորվում է նաև անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխային: Ամեն մի խմբում ընդգրկված է 12 երեխա, որպեսզի ուսուցիչը կարողանա անհատապես աշխատել յուրաքանչյուրի հետ:

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

«Ալբուս»-ի տնօրեն Սաթինե Ղարաքեշիշյանը արդեն 13 տարի է, ինչ կրթական ոլորտում է, և հասկացել է, որ էթիկայի բացն այս ոլորտում մեծ է: ԽՍՀՄ տարիներին դպրոցներում էթիկա առարկա է դասավանդվել, որը, սակայն, հետագայում կրթական ծրագրից հանվել է:

«Խորությամբ ուսումնասիրելով և հաշվի առնելով արտերկրի հաջող փորձն էթիկայի ոլորտում, և դրա անհրաժեշտությունը Հայաստանում՝ մենք որոշեցինք էթիկայի կենտրոն հիմնել: Արդեն իրականացրել ենք աշնանային և ձմեռային երկշաբաթյա ծրագրեր: Շուտով կմեկնարկի նաև մեր գարնանային երկշաբաթյա ծրագիրը՝ նախատեսված 5-8 տարեկան երեխաների համար:  Մեր գլխավոր նպատակը՝ ամբողջական տարեկան ծրագրի իրականացնումն է, ինչը հնարավորություն կտա ընդգրկել 1-5-րդ դասարանի ավելի մեծ թվով աշակերտների: Տարեկան ծրագրին մասնակցող երեխաները կարող են այցելել կենտրոն դպրոցի դասերից հետո, կեսօրին ժամը 13:00-ից մինչև 18:00-ն: Կենտրոնը տրամադրում է միակողմանի տեղափոխման ծառայություն՝ սանի դպրոցից կենտրոն ուղղությամբ, և մեկանգամյա սնունդ»,- ասում է մեր զրուցակից Սաթինե Ղարաքեշիշյանը:

Ի դեպ, կենտրոնի անունն էլ պատահակն ընտրված չէ: Ալբուսը լատինական ծագում ունեցող բառ է, նշանակում է սպիտակ կարապ, ինչը խորհրդանշում է գրացիա, ճիշտ կեցվածք և պահվածք: «Ալբուս»-ում ամեն ինչ հենց այդ գաղափարի շուրջ է ստեղծված: Կենտրոն ընդունվող յուրաքանչյուր սան ունենում է իր փոքրիկ անվանական կարապը, որի համար փետուրներ է հավաքում դասավանդվող առարկաներից: Փետուրների վրա էլ գրվում են որակներ: Սա երեխաներին ոգեշնչող գաղափար է: Ծրագրի ավարտին երեխաներն իրենց կարապները տուն են տանում, իսկ ծնողներն էլ տեսնում են, թե այդ 1-2 շաբաթվա ընթացքում երեխաներն ինչ որակներով են տուն վերադարձել:

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոնի բարձրակարգ մասնագետների մշակած ծրագիրը հնարավորություն է տալիս բարձրացնել դպրոցական տարիքի երեխաների զարգացվածության մակարդակը, ինքնավստահությունը և ստեղծել ինքնադրսևորման յուրօրինակ միջավայր:

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

«Ալբուս» էթիկայի ուսուցման կենտրոն

Please enter a valid URL