Search
Close this search box.

Արմենն էլ կմահանա, եթե նախարար Արտակ Զեյնալյանը շուտափույթ չայցելի նրան

Արմեն Տեր Սահակյանը տևական ժամանակ է Հացադուլ է հայտարարել: Պահանջը մեկն է,հանդիպել Արտակ Զեյնալյանի հետ:
Հայտնի պատճառներով վերջինս մեղմ ասած խուսափում է հանդիպել իր զոհին: Լուսահոգի պապս ասում էր` երկու վախը մի մահ է:
Արտակ Զեյնալյանը անրադառնալով հացադուլի հետևանքով մահացած Մհեր Եղիազարյանին,<<լուրջ>> իրավաբանի դեմքով արտահայտել էր երկու դարակազմիկ <<միտք>>.
1.<<Ի դեպ, միջազգային իրավունքի նորմերից բխում է, որ հացադուլ իրականացնող անձի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում՝ հացադուլը դադարեցնելու նպատակով>>:
2.<<Անձն իր կամքով է գնում այդ քայլին։ Թե այդ հացադուլից և ջրադուլից դուրս գալն ինչի դիմաց է պատրաստ անել, դա իր խնդիրն է։ Մարդն է որոշում ինչպես պաշտպանել իր իրավունքները… Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ>>:

Ես չգիտեմ ,թե Բժշկական Համալսարանի ,որ ամբիոնում է Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունք և իրավաբանություն սովորել, բայց կարծիք կհայտնեմ, որ նա այնքան էլ ծանոթ չէ միջազգային իրավունքին:
Նախ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային վճիռների համաձայն՝ հարկադիր կերակրումը, որը պայմանվորված չի եղել բժշկական ցուցումներով, այլ հետապնդել է հացադուլը դադարեցնել ստիպելու նպատակ, կարող է դիտվել որպես խոշտանգում:
Եվրոդատարանը գտել է նաև,որ հացադուլավորի հարկադիր կերակրումը,որը կապված է նրա կյանքը փրկելու անհրաժեշտությամբ՝ մարդու իրավունքների խախտում չի կարող համարվել: (տե՛ս Nevmerzhitsky v. Ukraine, գանգատ թիվ 54825/00, 2005 թվականի ապրիլի 5-ի վճիռ):
Մալթայի հռչակագիրը բժշկի համար հնարավորություն է նախատեսում ինքնուրույն որոշում կայացնել՝ ելնելով հացադուլ հայտարարած անձի շահերից և հաշվի առնելով այդ առումով վերջինիս ցանկությունը, երբ պարզվում է, որ հացադուլ հայտարարող անձը ունակ չէ ինքնուրույն գիտակից որոշում կայացնել կամ գտնվում է անգիտակից վիճակում:
Հատուկ Զեյնալյանի համար,թարգմանեմ իրավաբանական տերմինալոգիան:Հարգելիս,վերը նշվածից ակնհայտ է՝
— անձը իրավունք ունի հայտարարել հացադուլ
— պիրավունք չունի ստիպողաբար այն դադարեցնել
— եթե անձը ըստ բժիշկների եզրակացության հացադուլի հետևանքով կարող է մահանալ,ապա պետությունը պարտավոր է փրկել նրա կյանքը,այսինքն հարկադիր կերակրել:
Այնպես որ, հարգելի Արտակ Զեյնալյան, Ձեր իրավաբանական սուղ գիտելիքները արդեն իսկ հանգեցրել են Մհեր Եղիազարյանի մահվան, հիմա նույն վտանգի տակ են ևս երեք հացադուլավոր,այդ թվում նաև Արմեն-Տեր Սահակյանը:
Ի դեպ, Արմենի դեպքում պետք չէ լինել փայլուն իրավաբան, բավական է լինել միջին կարգի բժիշկ, հիշել Հիպոկրատի երդումը և այցելել նրան:
Եթե իհարկե Ձեր <<պատերազմի մասնակից>> և դուխով <<հեղափոխական>> լինելը Ձեր իրավաբանական և բժշկական գիտելիքների պես միֆ չէ:

Իրավապաշտպան Արտակ Գալստյան

Please enter a valid URL