«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 1–ին նախատեսված երթին, որի մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, իր լուրջ մասնակցությունն է ունենալու Սամվել Ալեքսանյանը:
Թերթի տեղեկություններով՝ Ալեքսանյանն իր ենթակայության տակ գտնվող աշխատակիցներին «հորդորել» է ակտիվ մասնակցություն ունենալ երթին. ըստ լուրերի, նախնական հաշվարկով կմասնակցի մոտ 250–300 մարդ:
Ի դեպ, կառավարամերձ մեր աղբյուրը պնդում է, որ նման հրահանգ վարչապետի կամ կառավարության կողմից չի եղել, և դա Ալեքսանյանի սեփական նախաձեռնությունն է»: