Search
Close this search box.

Սփյուռքահայերն իրենց կապիտալը Հայաստանից հետ են տանում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր եւ մտադիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բանկերից:

«Էյֆորիայի ալիքը անցել է, եւ մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտեսական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատանում է, իսկ այդ պայմաններում որեւէ մեկը իր գումարները վտանգի չի ենթարկի: Ֆորմալ առիթը սփյուռքի նախարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտեսական գործունեություն ծավալելու ազատության բացակայությունը եւ անկախ դատարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL