Search
Close this search box.

Զահրա Սալմանլի՝ Ադրբեջանում հայատյացության նոր կուռքը

Այն ժամանակ, երբ Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկում են սեփական հասարակություններին նախապատրաստել երկու ժողովուրդների խաղաղ ապրելու գաղափարին և Հայաստանի իշխանություններն ակտիվորեն այն ի կատար են ածում, մեր արևելյան հարևանները նոր “ռամիլսաֆարովներ” են բուծում: Պաշտոնական Բաքուն հայատյացության քարոզչության համար անցել է բոլոր բարոյական սահմանները և այդ լկտի գործի մեջ ներքաշել է երեխաներին:

Արդեն 5 օր է ալիևյան ԶԼՄ-ները փառաբանում են Բաքվի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակետտուհի Զահրա Սալմանլիի արարքը, ով Իրանում տեղի ունեցած կարատեի մրցումների ժամանակ, ըստ ազերիական ԶԼՄ-ների, արժանապատիվ քայլ է կատարել և պահանջել է մրցաշարի կազմակերպիչներից, ավելի հարմար վայր տեղափոխել Ադրբեջանի դրոշը, որը կախված է եղել Հայաստանի դրոշի տակ: 5-րդ դասարանի աշակետուհին, պարզվում է, շատ վիրավորվել այդ հանգամանքից: Զահրան շանտաժել է կազմակերպիչներին, որ եթե վերջիններս իր պահանջը չկատարեն, ապա նա կհրաժարվի ելույթ ունենալ:

Բաքվում աննկարագրելի հրճավանք է առաջացրել ազերի աղջնակի այդ արարքը: Գործը հասել է նրան, որ Զահրայի հայատյաց “արժանապատիվ” քայլը ողջունել են ապշերոնյան բռնապետը և նրա տիկինը՝Մեհրիբան Փաշևան, ով իր շնորհակալությունն է հայտնել այս աղջնակից և վերջինիս նվերներ ուղարկել: Հիմա էլ, սույն փոքրիկ տականքին իրենց կաբինետներում ընդունում են իշխանական մարմինների տարբեր ներկայացուցիչները՝ փառաբանելով վերջինիս լկտի պահվածքը:

Բաքվի կողմից Զահրայի ստոր քայլի փառաբանելը պատահական չէ: Մեծահասարակներին վարակելով հայատյացության մետաստազներով ալիևյան իշխանությունը անցել է մանուկների և դեռահասների շրջանում հայերի նկատմամբ կենդանական ատելության խորացմանը, որը սկսվում է մանկապարտեզից: Իլհամ բաբան հայատյացությունը և ազերի-թուրքերի կողմից հայերին ֆիզիկապես ոչնչացնելը ոչ պաշտոնապես հայտարարել է ազգային հերոսություն՝ ցույց տալով, որ հային սպանողը և բացահայտ հայատյացություն դրսևորողը կմեծարվի իշխանությունների կողմից:

Իսկ Հայաստանում շարունակում են հասարակությանը կերակրել պացիֆիստական և անիմաստ խաղաղասիրական աղբով՝ ագրսեսիվ դրսևորումներ ցուցաբերելով այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնում են քննադատել կապտամազ թրքասեր արարածին ադրբեջանական դրոշի հետ նկարվելու համար և դրա պաշտպաններին:
Մենք նախապատրաստում են Հայաստանի հասարակությանը խախաղության, իսկ Ադրբեջանում բուծում են նոր մարդասպան հայերի: Եթե այսպես շարունակվի մենք կհայտնվենք աղետալի վիճակում:
Չեմ զարման, եթե մի որոշ ժամանակ անց, հաջորդ միջազգային մրցաշարին Զահրան դանակով հարձակվի քնած հայ մասնակցի վրա, ինչպես 2004 թ-ին Բուդապեշտում արեց Ադրբեջանում հերոսացված մարդասպան Ռամիլ Սաֆարովը:

Հ.Գ. Զահրայի նմանների նկատմամբ համապատասխան քաղաքականություն է մշակել Իսրայելը: Երևի բոլորը հասկացան, թե ինչ քայլերի է դիմում հրեական պետությունը այն բոլորի, այդ թվում նաև երեխաների նկատմամբ, ովքեր չեն թաքցնում իրենց ագրեսիան հրեաների հանդեպ:

Գագիկ Համբարյան

Please enter a valid URL