«Մեր երկիրը հասնելու է այնպիսի հեղինակության, որ տղա երեխան ծառայի զինված ուժերում»-, լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինիս կարծիքով ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացիները պետք է գիտակցեն ,որ ծառայության անցնելը որպես Հայաստանի քաղաքացի ցանկալի է և անհրաժեշտ ։
Անդրադառնալով բանակում չծառայած եւ 27 տարին լրացած քաղաքացիների՝ գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելուն, Քոչարյանը նկատեց, որ այդ օրինագծով իրավունք է ընձեռնվում արտերկիր հեռացած՝ ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք։
Քոչարյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ չծառայելու պատճառով Հայաստանը լքած քաղաքացիները վերադառնան և մասնակցեն երկրում տեղի ունեցող փոփոխություններին ու գործընթացներին, որի համար կառավարությունը նպատակ ունի գտնել ֆունդամենտալ լուծում։ Նա նաև հավելեց, որ բանակից խուսափելը պետք է լինի անհնար ,իսկ ծառայելը պատվաբեր։
Հիշեցնենք,որ օրենքն ընդունվել է դեռեւս 2003թ.-ին։ Առ այսօր սահմանված կարգով վճարում է կատարել և քրեական հետապնդումից ազատվել 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի։Այդպիսով ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 11մլդ 81մլն 46հազ 100 ՀՀ դրամ։