Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: