Ըստ այդմ՝ հիմնադրամին ամենախոշոր նվիրատվությունը՝ 51 մլն դրամ, կատարել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը»:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է՝ 47.9 մլն դրամ:
Հնգյակում են «Հայաստան» համահայկական հիմնադրամը (30 մլն), «Ամերիաբանկը» (11.8 մլն) և Ալեքսանյան բարեգործական հիմնադրամը (10 մլն):
Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությւններից ընդհանուր առմամբ ստացված պատկերը հետևյալն է.
«Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամ՝ 10,000,000.00 դրամ
«Ալեքս տեքստիլ» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ
«Սիթի» ՍՊԸ՝ 2,000,000.00 դրամ
«Նատալի ֆարմ» ՍՊԸ՝ 3,000,000.00 դրամ:
Ցուցակը ամբողջությամբ ստորև.